adj.

mute, silent, taciturn;
— բերանով, in silence;
լուռ հաւատք, absolute, blind faith;
լուռ լինել՝ կալ, to be silent, to keep silence, to remain mute, cf. Լռեմ;
լուռ լինել ի թշնամութենէ, to cease from being enemies;
to conceal enmity;
լուռ լինել յաստիճանէ, to be deprived of, to be degraded, deposed;
լուռ լե՛ր, silence! hush! hold your tongue! ի լուռ լե՛ր, do not celebrate;
չկարէր լուռ կալ, he could not refrain from speaking.

Ի բայես լսեմ, լուայ. որ եւ ԼՈՒՐ. վարի ընդ բայս։

ԼՈՒ ԱՌՆԵԼ. Տալ լսել. լուր հասուցանել. ազդել. լսելի առնել. ἁκουστόν ποιέω auditum facio.

պատմեցէք յազգս, եւ լու արարէք. (Երեմ. Ծ. 2։)

ԼՈՒ ԼԻՆԵԼ. լսելի լինել. հռչակիլ. Հասնել լրոյ. լսուիլ. լավ կամ խապէր օլմագ. ἡκούσθη, ἡκούσθησαν auditum fuit, audita fuerunt.

Յորժամ լու եղեւ հրաման թագաւորին։ Լու եղեւ վաճառականաց աշխարհին։ Լու եղեն բանքն, զոր խօսեցաւ դաւիթ. (Եսթ. Բ. 8։ Ա. Մակ. Գ. 41։ Ա. Թագ. ԺԷ. 31։)

Լու եղեալ եռակլի յազդմանէ դիոնէսիոսի. (Մագ. ԼԶ։)

նխ.

ԼՍԻ Ւ ԼՈՒ. նխ. ἁκουόντος, ἁκουόντων audiente, audientibus. Ի լուր լսելեաց. լսելով. լսելի լինելով.

Եւ ասէ՝ լու ի լու որդւոցն քետայ։ Պատմեցից ձեզ լու ի լու։ Եւ ասէ ցնոսա՝ ինձ լու ի լու. (Ծն. ԻԳ. 10։)

հրեշտակն ասէ ցայնոսիկ՝ որ շուրջն կային, լու ի լու բանսարկուին. (Սարգ. յուդ. Բ։)

ԼՈՒ Ի ԼՈՒ. cf. ԼՈՒ։ ԼՈՒ 2 (լուոյ, ոց.) ψύλλος pulex. Աղկաղկ եւ չնչին կենդանի առանին՝ սեաւ, կըծանօղ կնճթաւ զմարմինս, եւ ոստոստօղորպէս զմարախ. եբր. փարէզ.

Զհետն շան միոյ մեռելոյ, եւ զհետ լուոյ միոյ. (Ա. Թագ. ԻԴ. 11։)

Նաեւ չքոտեօքն զկծեցուցանէ զմեզ, որպէս լուովն եւ ճանճիւ. (Եզնիկ.։)

Լուոյս ջախջախելոյ. (Նար. ԿՂ։)

Որ շուն մեռեալ զինքն, եւ լու ոչ պատկառէր ասել. (Մագ. ԼԱ։)

Սաստիկ նեղեցաւ ի լուէ, եւ արուեստիւ կալաւ զնա. (Վրդն. առակ.։)

adj.

ἠσυχάζων, σιώπων, σίγων silens, tacitus. Արմատ Լռելոյ. որպէս Լռեալ. լռիկ. անխօս. անբարբառ. հանդարտ (անձն, կամ բերան). սու՛ս.

Իբրեւ լուռ էր ինքն՝ արար զջուրսն գինի. (Եփր. համաբ.։)

Եթէ լուռ, զխօսելն եւ զայլս ուղղել խրատուն եւ այլն. (Լմբ. սղ.։)

Նոցա գոլ բանիւ լռացն՝ բնախօսութիւն է սիրելութիւն. (Պիտ.։)

հաւատացէ՛ք յերրորդութիւնն՝ լուռ հաւատով. (Ագաթ.։)

Փառաւորէ զաստուած լուռ բերանով. (Ճ. ՟Գ.)

Յորժամ միայն իցէ ճարտարն, լուռ բերանով կազմէ. (Վեցօր. ՟Թ։)

Զիա՞րդ զմեծն հրաժարեցուցեալ՝ զփոքրն լու՛ռ անց եկաց. (Բրս. թղթ.) (իբր մ. այսինքն լռութեամբ)։

ԼՈՒՌ ԼԻՆԵԼ. ԼՈՒՌ ԿԱԼ. ἠσυχάζω, σιωπάω taceo, quiesco. Լռել. անբարբառ կալ. հանդարտել.

Մեղաւոր, լու՛ռ լեր։ Լուռ լեր ... դու լու՛ռ լեր։ Լու՛ռ լեր, եւ լու՛ իսրայէլ։ Լուռ եղէ։ Լուռ եղեն, եւ ոչ ինչ ետուն պատասխանի։ Եւ նոքա լուռ լինէին։ Եւ այրն միտ դնէր նմա, եւ լուռ կայր։ Եւ նա լուռ եւեթ կայր.եւ այլն։

Մինչ լուռն կայր, զմարմինս նոցա բժշկէր. (Շ. մտթ.։)

Գիտաց, եթէնմալուռ ոչ կայ երանելին կոստանդիանոս. (Խոր. ՟Բ. 85։)

Զասելիսն լուռ լինելով, եւ զլուռ լինելիսն ասելով. (Փիլ. լին.։)

Զի զայլսնլուռ եղէց։ Լու՛ռ լիցին յաստիճանէ քահանայութեան. (Կանոն.։)

Ի լու՛ռ լինէր երեսուն ամ. (Ոսկիփոր.։)

adj. adv.

ԼՈՒՌ ԼՈՒՌ. ԼՈՒՌ ՄՈՒՌ. ա.մ. Ամենայնիւ լռեալ. իսպառ լռօղ. եւ Լռիկ մնջիկ. անշշունջ. սուս փուս.

Զհակառակութիւնցածուցանէ լուռ լուռն. (Առակ. ՟Ժ՟Ը. 18.) յն. լռականն, կամ ցանունն։

Զմանկունս լուռ լուռ ուսուցանիջի՛ր. (Եւագր. ՟Ժ՟Է։)

Շրջէր կայէն զօրէն շնչաւորի իբրեւ զարձան գնայուն լուռ մուռ. յն. լռեալ. (Ոսկ. ապաշխ. ՟Բ։)

• , ի-ա հլ. «անխօս, լռած, սուս» ՍԳր. Ագաթ. Վեցօր. որից լուռ լուռ Առակ, ժը. 18. Եւագր. լուռ մուռ Ոսկ. Ճառ ապշխ. էջ 47 (տե՛ս և մուռ). լռել «լուռ մնալ, չխօսիլ. 2. հանդարտիլ, դադրիլ, կենալ, կանգ առնել» ՍԳր. Եւս. պտմ. լռելեայն ՍԳր. Ոսկ. ես լոասէր Եւագր. լռութիւն ՍԳր. Ոսկ. յհ. ա. 1. Եւս. պտմ. լռեցուցանել ՍԳր. լռուն Վեցօր. 63. լռիկ Ա. մակ. ժա. 5. Ողբ. գ. 28. լռակա-ցութիւն «լուռ մնալը (նորագիւտ բառ) Ճշ 199 ա ևն։

• = Բնիկ հայ բառ. նշանակում էր նախա-աէս «լսող, միտ դնող, ականջ դնող, հլու» և պատկանում է լու, լուր արմատին (տե՛ս լսել բառի տակ), իբր հնխ. k'lus-ri-։ Նշանակու-թեան նոյնպիսի զարգացում ներկայացնում են գոթ. hliuϑ «լսել, ուշադրութիւն, լռու-թիւն», նբգ. hore dochi «լտի՛ր» կամ նաև «լռի՛ր», aufhoren «դադարիլ, կանգ առնել, վերջացնել», հիսլ. hljoδ «լսել, լռել», hljoδr «յուռ, լռիկ»։-Հիւբշ. 454։

• Canini. Et. čtym. 142 գաէլ. lur «ա-ղաղակ»։ Հիւնք. լռել հանում է լսեւ ռա-յից. իսկ լուռ մուռ կրկնականի վերջին մասը կցում է մրմռալ բային։ Վերի մեկնութիւնը տուին A. Torp և Bugge KZ 32, 9։ Հիւբշ. Arm. Gram. 454 կաս-կածով էր վերաբերւում, սակայն յետոյ, իբր ստոյգ ընդունեց (անձնական)։

• ԳՒՌ.-Ախց. լուռ ու մունճ, Տփ. լուր. որից Խրբ. լռանք «համբերութիւն», Զթ. լը'ռիլ «լը-ռել». նոր բառեր են անլռտի «շատախօս», լոուիլ, լոկուիլ «պապանձիլ»։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Լուռ լուռ

Լուռ մուռ

Voir tout